“Arm-Tiegel” ձեռնարկությունը հիմնադրվել է 2000 թվականին: Կարճ ժամանակահատվածում մեր ֆիրմայի արտադրանքը մեծ պահանջարկ ձեռք բերեց Հայաստանի եւ տարածաշրջանի շուկայում: 2001 թվականին մեր մասնագետները մշակեցին նոր տեխնոլոգիա, որը ստացավ «Հատուկ կերամիկա» անվանումը, եւ 2003 թվականից սկսվեց մեծաքանակ արտադրությունը այդ անվանմամբ: “Arm-Tiegel” ձեռնարկությունը արտադրության մեջ օգտագործում է միմիայն մաքուր օքսիդներ, ինչը հնարավորություն է տալիս ստանալ բարձր որակի արտադրանք: Շուկայում մեր արտադրանքը առանձնանում է ապրանքային տեսքով, բարձր որակով եւ մատչելի գներով: Ոսկեգործական շատ ընկերություններ օգտվում են մեր արտադրանքից: Մեր գործընկերների թվում են այնպիսի հայտնի ֆիրմաներ, ինչպիսիք են «Օնիքս» մասնագիտացված ոսկերչական գործիքների խանութը, ոսկեգործական ֆիրմա "Navur-J", ստոմատոլոգիական կենտրոն «Եվրոդենտ» եւ այլն:
 
Copyright 2005, webbuild. All right reserved.